Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

3-րդից կարող ենք 2-րդը դառնալ. «Լույսը» պատրաստ է ընտրություններին

3-րդից կարող ենք 2-րդը դառնալ. «Լույսը» պատրաստ է ընտրություններին
01.10.2018 | 18:16

Խորհրդարանում այսօր լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Լրագրողներին նա վստահեցրեց, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են:
Ի վերջո ո՞ր ուժն է այսօր ընդդիմություն. Մարուքյանին հարց ուղղեցին լրագրողներն: Ի պատասխան նշեց, որ երկրում այս պահին չկա ընդդիմություն:


Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց շանսերին՝ նա նկատեց. «Մենք պատրաստ ենք ընտրությունների, որովհետև այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք: Հետևաբար, եթե վաղը լինեն ընտրություններ, մենք, կարող է, երրորդից դառնանք երկրորդը»:
Դիտարկմանը, որ եթե դեկտեմբերին կազմակերպվեն արտահերթ ընտրությունները, ապա այդ ժամանակահատվածում հնարավոր կլինի՞ հասցնել ու ամբողջովին փոփոխել Ընտրական նոր օրենսգիրքը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Այդտեղ խնդիր կա, որովհետև եթե Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունելու համար պետք է ստանանք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ինչը ժամանակատար գործընթաց է: Ու ենթադրում եմ, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն մինչև դեկտեմբերին, ապա, հավանաբար, դրանք պետք է հին օրենսգրքով անցկացվեն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ